Նավերը Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով որպես պաշարկարող են տեղափոխել այնքան բունկերային վառելիք, որքան նրանք փաստացի ծախսելեն անցած ժամանակահատվածի համար, եթե վերջին բունկերավորման պահից(վառելիքով և շարժիչային յուղերով նավի լիցքավորման) 30 օրից քիչ է անցել:
Եթե նավը Միության մաքսային տարածքում բունկերավորումն իրականացրել է ավելիքան 30 օր առաջ կամ միանգամից չի իրականացրել, ապա հայտարարագրման համարթույլատրելի բունկերային վառելիքի՝ որպես պաշար ծավալները կորոշվեն բունկերայինտանկերի փաստացի տարողության հիման վրա: Եվրասիական տնտեսականհանձնաժողովի Կոլեգիան նման որոշում է կայացրել նոյեմբերի 1-ին կայացած հերթականնիստին:
Հանձնաժողովի Կոլեգիայի «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանովնավերով որպես պաշար տեղափոխվող բունկերային վառելիքի քանակական նորմերըսահմանելու մասին» որոշմամբ սահմանվել է տվյալների փակ ցանկ, որոնք անհրաժեշտ էնշել որպես պաշար բունկերային վառելիքի հայտարարագրման ժամանակ, ինչպես նաևքանակական նորմերի հաշվարկի հասկանալի ալգորիթմ:
«Որոշումը սահմանում է բունկերային վառելիքի ծավալի հաշվարկման բավականինպարզ և հասկանալի մեխանիզմ, որը թույլատրվում է որոշակի նավով Միությանտարածքից առանց մաքսային ընթացակարգերի տակ ընկնելու և ներմուծմանմաքսատուրքերի վճարման արտահանման համար, - պատմել է ԵՏՀ մաքսայինհամագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Մուկայ Կադիրկուլովը: -Որոշումը կվերացնի այն խնդիրները, որոնք նախկինում հստակ կանոնների ուչափանիշների բացակայության պայմաններում բախվում էին այս գործընթացում բոլորշահագրգիռ անձինք՝ ինչպես բունկերային բառելիքի հայտարարված քանակությանստուգման, այնպես էլ ճշտության և հիմնավորման ժամանակ:
Մուկայ Կադիրկուլովը նաև նշել է, որ որոշումը չի սահմանափակում բունկերայինվառելիքի արտահանումը: Բունկերային վառելիքի այն քանակությունը, որը չի ճանաչվելպաշար, կարող է արտահանվել այն մաքսային ընթացակարգով տեղափոխելու ևներմուծման մաքսատուրքերը վճարելու պայմանով:
Այս նյութը դիտել են - 2657 անգամ