ԱԺ-ում շարունակվում էր արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվում էր բյուջեի ծրագիրը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը նշեց, որ ՀՀ տնտեսության պարագայում վիճակը բացարձակապես այլ է պարտքի աճը չի զուգակցվում համապատասխան զարգացման տեմպերով, կատաստրոֆիկ անկում են ապրել օտարերկրյա ներդրումները, եթե 2008թ.-ին այդ ներդրումները կազմում էին 1 միլիարդ ԱՄՆ դոլարից ավել, 2 տարի առաջ ընդամենը 388 մլն դոլար , ապա 1 տարի առաջ արդեն 169 մլն դոլար :
Զուրաբյանը նկատեց, որ կառավարությունն էլ չի պլանավորել երկրի համար որևէ զարգացում, և տնտեսական անկման լավագույն ցուցիչը դա տարեկան 50 000-ի արտագաղթը և 18 % գործազրկությունն է, ինչի մասին կառավարության բերած փաստաթղթում ոչինչ չկա ասված:
Պատգամավորը հավելեց, որ երկիրը նման փոսից հանելու համար հարկավոր է 7% շարունակ աճ .
« Դուք դրել եք, Ձեր ծրագրերի մեջ 3,2 % իսկ հետո խղճում 4%, ինչը բավարար չէ երկրի զարգացումը ապահովելու համար, կառավարությունը ներկայացրել է երկրի շարունակական քայքայման ծրագիր, ուրիշ բան չենք ներկայացրել, հետո էլ ասում եք, եթե մենք այդ իրատեսական տոկոսը դրել ենք որ 6 ամիս հետո հանկարծակի իշխանությունը ձեզ հանձնենք, գոնե լավ վիճակում հանձնենք, », ապա Զուրաբյանը հորդորեց կառավարությոանը այդ 6 ամիսը չպահել իշխանությունը , դուք ուղակի ամենաանարդյունավետ կերպով մսխելու եք այս երկրի վերջին հնարավորությունները, հիմա արդեն հրաժարական տվեք, այդ փաստաթուղթը հրաժարականի մանիֆեստն է , 6 ամիս էլ մի չարչարեք այս ժողովրդին, թողեք իշխանության գան այն ուժերը ովքեր գիտեն երկրի զարգացման բանալին»:
Այս նյութը դիտել են - 6759 անգամ