Լոս Անջելեսը ամենամեծն է անօթևանների թվաքանակով
2016-11-19 12:40:00

ԱՄՆ-ի բնակարանաշինության և բարգավաճման նախարարության տվյալները վկայում են, որ Լոս Անջելեսում են բնակվում ամենաշատ վետերան զինվորականներն ու անչափահաս անօթևանները:  ԱՄՆ-ի մյուս մեծ քաղաքներում՝ ինչպես Սիաթելում, Դալասում և Վաշինգտոնում նույնպես աճել է անօթևանների թիվը:

«FRANCE press»-ի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի կոնգրեսին ներկայացրած զեկույցի համաձայն՝ 2015-2016 թվականներին անօթևանների թիվը աճել է 5 տոկոսով:

Հաղորդման համաձայն՝ Կալիֆորնիայում կան 29802 անօթևաններ, որից 13 հազարը՝  Լոս Անջելեսում:

Այս նյութը դիտել են - 4906 անգամ