Քրիստոնյա և հրեա Հոգևոր առաջնորդներն ԱՄՆ-ի ապագա կառավարությանը կրոնական ազատությունները հարգելու և մուսուլմաններին խտրականությունից, բռնությոններից ու ատելությունից պաշտպանելու կոչ են արել:
Առաջներդները այցելելով Վաշինգտոնում գտնվող մի մզկիթ, ընդգծել են կրոնների միջև միասնականության ու երկխոսության անհրաժեշտւթյունը:
Մասնակցելով Վաշինգտոնի մզկիթում կայացած ուրբաթօրյա աղոթքին, քրիստոնյա և հրեա առաջնորդները կոչ են արել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին իրագործել բոլոր ամերիկացիների, այդ թվում նաև մուսուլմանների նախագահը լինելու մասին տված խոստումը:
Դոնալդ Թրամփն իր նախընտրական քարոզարշավում հայտարարել էր, որ արգելելու է մուսուլմանների մուտքն ԱՄՆ :
USArmenianews-ը հիշեցնում է, որ ԱՄՆ-ում 2016 թվականի նոյեմբերի 8-ի կայացած նախագահական ընտրություններից հետո, երկրում նկատվում է իսլամատյացության հողի վրա մուսուլմանների վրա իրականացվող հարձակումների աճ:
Այս նյութը դիտել են - 1153 անգամ