Դոնալդ Թրամփի և Ջորջ Բուշի նմանությունները
2016-11-21 06:05:00

Հարվարդի համալսարանի դասախոս ՝ Ջեֆրի ֆրանկելի խոսքերով, Թրամփի հաղթանակը շոկի է մատնել միջազգային հանրությանը: ԱՄՆ-ն առ այսօր նման քաղաքական փորձ չի ունեցել: Նախագահը, ով չունենալով քաղաքական դաշտում ոչ մի փորձ, դավադրության տեսության կողմնակիցն է: Նա շատ է նմանում ԱՄՆ նախկին նախագահ ՝ Ջորջ Բուշին: Թրամփին էլ , ինչպես Բուշին , ձայներ բերեց փոփոխության մասին նրա կարգախոսը: Ուշադրության են արժանացել նաև հարկային ոլորտում նրա հայտարարությունները: Իսկ արդյունքները մեծ ավանականությամբ նույնն են լինելու ՝ մեծանալու են եկամուտների միջև անջրպետը ևբյուջետային դեֆիցիտը: Գրում է «Ջոմհուրի էսլամի» գործակալությունը:

Հաշվի առնելով հանրապետական նախագահների անցյալ, մեծ է տնտեսական ճգնաժամի վերսկսման հավանականությունը: Մտահոգիչ են նաև արտաքին քաղաքականության ոլորտում Թրամփի արած հայտարարությունները: Մտահոգության համար կան պատճառներ ՝ որպես գերտերություն, ԱՄՆ-ը խնդիրների է բախվելու: Հավանաբար սրվելու է  Սիրիայի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի հետ թշնամությունը:  Նա դատական կառույցներում, պաշտոններ է վստահելու պահպանողականներին: ԱՄՆ-ի ժողովուդը պետք է ուրախ լինի, որ նորընտիր նախագահի որոշ որոշումներ չեն իրականացվելու: Օրինակ նա չի կարող արգելապատնեշ կառուցել Մեքսիյաի սահմանում և երբեք չի կարող արգելել երկիր իմիգրանտների մուտքը, որովհետև դա սկզբունքորեն դեմ է ԱՄՆ-ի կակոնագրությանը:  

Այս նյութը դիտել են - 1047 անգամ