Սփյուռքում անապահով ընտանիքների անվան ներքո յուրացնում են իրենց անհրաժեշտ գումարը2016-11-21 11:30:00
![](files/06bf941/6731/7b3b9046cc27e5b4e9.jpg)
Այսօր սփյուռքահայությունը տարակուսանքի մեջ է: Նրանց խոսքերով, սփյուռքից հանգանակած գումարները ծախսվում են անտեղի՝ մեքենա գնելու կամ բիզնես սկսելու համար: Սփյուռքահայությունը այլևս չի վստահում ոչ մի հիմնադրամի, քանի որ պետական հիմնադրամների փողերը չեն ծառայում իրենց բուն նպատակին:
Բա էլ ինչու՞ եք գալիս, վիրավոր զինվորների կամ զոհվածների անուններ տալիս, փող հավաքում, եթե ողջ հասույթը չեք փոխանցելու այդ ընտանիքներին: Հեշտ ձև՞ եք գտել փողեր շորթելու համար: Հայությունը տեղյակ է՝ ինչե՜ր եք անում: Համացանցն այսօր ձեր յուրաքանչյուր քայլը վերահսկելու ամենաարդյունավետ միջոցն է հանդիսանում:
Մտահոգված, աշխարհասփյուռ հայությունը հորդորում է բոլորին. ոչ մի կոպեկ չտալ այն չինովնիկներին, որոնք անապահով ընտանիքների անվան ներքո յուրացնում են իրենց անհրաժեշտ գումարը, իրենց այս կամ այն գործարքն իրականացնելու համար, ինչպես նաև խնդրում՝ չհավատալ նրանց նման անպատկառներին:
Ոչ միայն պաշտոնյաներն են ստում, այլ մի շարք արվեստի ներկայացուցիչներ, երգիչ-երգչուհիներ, ովքեր կեղծ հայրենասերի պիտակը կպցրած, փողեր են կորզում, հավատացնելով սփյուռքահայությանը, որ գումարները ծառայելու են իրենց բուն նպատակին:
«Ցավալին այն է, որ ստելով են գումար կորզում», - նշում է զրուցակիցս։ «Սիրտս մղկտում է, որ գալիս են, ասում՝ «սահմանում վիրավոր կամ զոհվածի ընտանիքները սոցիալապես անապահով պայմաններում են ապրում»: Մենք տալիս ենք գումարը, բայց արդյո՞ք տեղ են հասցնում»։
Սփյուռքահայությունը կոչ է անում հիմնադրամի բոլոր ներկայացուցիչներին՝ հանրությանը ցույց տալ այն ընտանիքների ցուցակները, որոնց իբրև թե օգնել են: Թող բոլոր իրադարձությունները նկարահանվեն, պատրաստ են նկարահանման ծախսն էլ հոգալ: Նրանք մտադրված չեն աջակցել այն կառույցներին, որոնք իրենց լպիրշ պահվածքով մարդկանց են խաբում: «Գիտեք թե, որ արտերկրում ենք ապրում, ուրեմն միլիոնների մեջ թաղվա՞ծ ենք:
Այստեղ ընտանիքներ կան, որոնք օրվա հացի կարոտ են, բայց իրենց կաշվից դուրս են գալիս, որ օգնեն աղքատության մեջ ապրող հայրենակիցներին: Եթե ձեր տակը ինչ որ բան չկա, ուրեմն հեռուստատեսությամբ ցու՛յց տվեք այն ընտանիքներին, որոնց մեր հանգանակած գումարներն եք տալիս, ինչպես որ նկարահանում եք ձեր չնչին «բարեգործությունները», 15-20 լրագրողի լուսաբանմամբ: Մենք առաջնորդվելու ենք մե՛ր մեթոդով. գումարները կհավաքենք, կտանք կարիքավորներին, կնկարահանենք այդ բոլոր գործողությունները, որպեսզի թափանցիկ լինի ու ոչ մեկի սրտում կասկած չլինի: Համացանցում մեծ արձագանք եղավ, ստորագրահավաք սկսեցինք, որ գումարը չփոխանցեն հիմնադրամներին, մենք առձերն կփոխանցենք այդ ընտանիքներին»:
Զրուցակիցս, ում անունը չեմ հրապարակում գաղտնիության նկատառումներից ելնելով, վստահեցրեց՝ «մեր մշակած ծրագրերը ավելի հանրամատչելի են և հնարավորության սահմաններում կաջակցենք մեր հայրենակիցներին, «ոչ» ասելով թալան իրականացողներին»:
Կարեն Շիրինյան
Այս նյութը դիտել են - 3936 անգամ