Սեյրան Օհանյանի կինը կդառնա պատգամավոր...2016-11-21 22:46:00
![](files/06bf941/6748/50bacf20e0.jpg)
Մի շարք ակտիվ քայլերից հետո իշխանությունները կարողացան չեզոքացնել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական ամբիցիաները: Ի վերջո Սեյրան Օհանյանը հանդիպեց նախագահ Սերժ Սարգսյանին, ով էլ նրան խորհուրդ էր տվել հեռու մնալ քաղաքականությունից:
Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից հետո համացանցում բավական ակտիվ էր նրա կինը` Ռուզան Խաչատրյանը:
Նա տարբեր գրառումներ էր անում, իսկ հոկտեմբերի 27-ին իր գրառմամբ հայտարարեց, որ նախարարի ընտանիքի նկատմամբ ահաբեկչություն է կատարվում: Խոսքն իհարկե տեղեկատվական ահաբեկչության մասին էր:
Հասկանալի էր, որ Ռուզան Խաչատրյանը փորձում էր հանրության ուշադրության կենտրոնում պահել Սեյրան Օհանյանին և այդպիսով անհրաժեշտ պահի ստանալ նաև հանրային աջակցություն:
Տարօրինակ է սակայն, որ Ռուզան Խաչատրյանը շարունակում է իր ակտիվ գործունեությունը անգամ այն ժամանակ, երբ չեզոքացվել են ամուսնու քաղաքական հավակնությունները: Նա նորից շարունակում է իր ակտիվ հասարակական գործունեությունը և ամենատարբեր առիթներով գրառումներ է կատարում սոցիալական ցանցերում:
Ռուզան Խաչատրյանի ակտիվացումը հետաքրքիր դրդապատճառ ունի, քանի որ նոր ընտրական օրենսգրքով կանանց ներգրավվածությունը առավել մեծ պետք է լինի ԱԺ-ում, ուստի ՀՀԿ-ի հետ կապ ունեցող կանայք հույս ունեն, որ իրենք ևս կհայտնվեն ԱԺ-ում: Ռուզան Խաչատրյանի պատգամավոր դառնալու համար ջանք չի խնայի նաև Սեյրան Օհանյանը, իսկ ինքը կփորձի նորից նվիրվել ռազմական գործին:
politik.am
Այս նյութը դիտել են - 4775 անգամ