Բռնագրավել են ժամացույցները և աճուրդի հանել
2016-11-21 23:14:00
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը նոյեմբերի 14-ին աճուրդի է հանել միանգամից 18 հատ EDOX ֆիրմայի ձեռքի ժամացույցներ, որոնց մեկնարկային գինը հասնում է մինչեւ 709 հազար դրամ: Այսինքն՝ բոլորի մեկնարկային գինը միասին վերցրած կազմում է ավելի քան 10 միլիոն դրամ:
Armtimes.com-ին (Տիրայր Մուրադյան) հայտնի դարձավ, որ EDOX ժամացույցները Հայաստան ներկում եւ վաճառում է «Կազանչյան» ժամացույցների վաճառքով զբաղվող ընկերությունը, որը տեղակայված էր Երեւանի Հանրապետության հրապարակի Մարիոթ հյուրանոցում: Հայաստանում «Կազանչյան» ընկերության հիմնադիր Րաֆֆի Կազանչյանը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց, որ աճուրդի դրված ժամացույցներն իր ընկերությանն են պատկանել:
Րաֆֆի Կազանչյանի խոսքով՝ տարիներ շարունակ իրենց վաճառասրահը տեղակայված է եղել Մարիոթ հյուրանոցում, հյուրանոցից ընկերությանը հաշիվ են ներկայացրել, ըստ որի, խանութ սրահի հեռախոսից 3 տարի շարունակ արտերկիր զանգեր է կատարվել, որի դիմաց պարտավորություններ են առաջացել: Րաֆֆի Կազանչյանը պարզել է, որ իսկապես իր աշխատակիցներից մեկն է տվյալ հեռախոսով արտերկիր խոսել: Այդքանով հանդերձ, նա համաձայնվել է վճարել գումարը, սակայն մաս-մաս, իսկ Մարիոթը դեմ է եղել վճարման այդ տարբերակին եւ դիմել է դատարան, որից հետո բռնագրավել են ժամացույցները եւ աճուրդի հանել:
Հարցին՝ իսկ տվյալ աշխատակիցը չի՞ փորձել օգնել վճարումները կատարելու հարցում, Րաֆֆի Կազանչյանը պատասխանեց, որ աշխատակիցն ի վիճակի չի եղել այդ գումարը վճարելու:

 

Այս նյութը դիտել են - 1294 անգամ