Բայց դե արևմտասեր ռեժիսորի համար այլևս ոչինչ չի մնացել, քան անիմաստ բառեր արտասանելը2016-11-22 12:11:00
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի գործերն այնքան էլ լավ չեն գնում: Ամիսներ առաջ նա հայտարարել էր, թե «Եվրոպական ընտրություն» անվանմամբ կուսակցություն է պատրաստվում ստեղծել և իր շուրջն է համախմբելու բոլոր նրանց, ովքեր առավոտից երեկո միայն Արևմուտքի կողմն են նայում: Հիմա արդեն այդպես չի ասում: Ավելի ճիշտ, նախ չի ասում, որ կուսակցություն կստեղծի:
Բանն այն է, որ կուսակցությունների մասին նոր օրենքը խառնել է նրա բոլոր հաշիվները: Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը պատրաստվում է քննարկել մի նախագիծ, ըստ որի կուսակցություն գրանցելու համար անհրաժեշտ է առնվազն 1000 անդամ՝ նախկին 200-ի փոխարեն։ Իսկ Խզմալյանին որտեղի՞ց 1000 հետևորդ: Մի կերպ հազիվ սրան-նրան խառնելով ձգում էին 200-ի, բայց դրանից ավելն արդեն ֆանտաստիկա է: Խզմալյանը, ով իր բոլոր հովանավորներին համոզել էր, թե հայաստանցիները շունչները պահած սպասում են, թե երբ վերջապես կբացվի այդպիսի մի կուսակցություն, որ հարյուր հազարներով գնան ու անդամագրվեն, լրիվ խայտառակ է եղել ու հիմա նոր բան է որոշել:
«Ես պետք է քննարկեմ իմ համախոհների հետ, և եթե դա ընդունվի, մենք կշարունակենք մեր գործունեությունը՝ առայժմ որպես ՀԿ կամ պարզապես որպես նախաձեռնություն»,- ասում է նա արդեն ոչ այնքան ինքնավստահ, որքան նախկինում, որովհետև կարծես թե ՀԿ հավաքելու հույս էլ այլևս չկա։ «Ես հիմա ներքին ռեսուրսներ չունեմ հավաքագրելու 5 անգամ ավել մարդ, որովհետև մենք փորձում ենք ընդգրկել ոչ միայն համոզված եվրոպամետ մարդկանց, այլև նրանց, ովքեր պատրաստ են իսկապես աշխատել և ոչ թե ֆեյսբուքի լայքով սահմանափակել իրենց ակտիվությունը»,- մանրամասնում է Խզմալյանը՝ ինքն էլ մի կարգին պատկերացում չունենալով, թե ինչ ասել է համոզված եվրոպամետը, որովհետև բնության մեջ չհամոզված եվրոպամետ չի լինում, որպեսզի դրան հակադրես համոզվածին:
Բայց դե արևմտասեր ռեժիսորի համար այլևս ոչինչ չի մնացել, քան անիմաստ բառեր արտասանելը: Ու քանի որ երբեք հաստատապես չի իմացել, թե իր անիմաստ երազանքների իրականացումն ում ձեռքերով պիտի կյանքի կոչի, նույն անորոշությամբ էլ հիմա հայտարարում է, որ կգործակցի այն ուժերի հետ, ովքեր կգիտակցեն, թե որտեղ է գտնվում Հայաստանի իրական փրկությունը: Այսինքն փրկությունը կա, ափսոս, որ փրկիչները դեռ չկան:
shame.am
Այս նյութը դիտել են - 1494 անգամ