Գյուրիում ինչպես արդեն գիտենք հոկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում վերընտրվեց Սամվել Բալասանյանը, ով համարվում է ՀՀ-ն մեծահարուստ պաշտոնյաներից մեկը:
Համաձայն ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին ՀՀ օրենքի, հայտարարագիրը գույքի եւ եկամուտների հայտարարատուի գրավոր հայտարարությունն է` սեփականության իրավունքով իրեն պատկանող հայտարարագրման ենթակա գույքի, եկամուտների եւ դրանց ստացման աղբյուրների, հարկային արտոնությունների եւ բյուջեի նկատմամբ պարտավորությունները հաշվարկելու եւ վճարելու մասին:
Հայտարարագրի մեջ մտնում է անշարժ գույքը` հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույք:
Վերընտրված քաղաքապետի, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարգրից հասկանալի է դառնում, որ վերջինս ունի բավականաչափ անշարժ գույք ինչի մասին նախորդ տարվա հայտարարագրում որևէ նշում չկա :
Հոկտեմբերի 21-ին ներկայացրած հայտարարագրում նշված է , որ վերջինիս է պատկանում արտադրական նշանակության շինություն, 3 անհատական բնակելի տուն, հողամաս, հասարակական նշանակության շինություն և հողին ամրակայված այլ անշարժ գույք:
Բալասանյանը, ի տարբերություն անշարժ գույքի, գումարային առումով ոչ մեծ թվերի հետ գործ ունի . հայտարարագրված դրամական միջոցները հետևյալն են ` 13,000 ԱՄՆ դոլար և 2,900,000 ՀՀ դրամ, իսկ տարեկան ստացած եկամուտները 2,078,062 ՀՀ դրամ են կազմել:
Այս նյութը դիտել են - 1431 անգամ