Հինգշաբթի օրը Բաղդադի հարավում գտնվող Բաբել նահանգի կենտրոն Ալ-Հելե քաղաքի «Ալ-Շումլի»-ի տարածքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով Էմամ Հոսեյնի դամբարան գնացող 100 ուխտավորներ վիրավորվել են: «Վաշինգտոնը դատապարտում է Հելեում անմեղ խաղաղ քաղաքացիների վայրագ սպանությունը և ԻԼԻՊ-ի դեմ պայքարում կանգնած կմնա Իրաքի կողքին»: «Twitter»-ում նման գրառում է կատարել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաք Գորքը:
ԱՄՆ-ն դատապարտելով Իրաքի Հելեի ահաբեկչական պայթյունն ընդգծել են ԻԼԻՊ-ի դեմ ավելի լուրջ պայքարի անհրաժեշտությունը:
Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ սարսափելի պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԻԼԻՊ ահաբեկչական խումբը:
Այս նյութը դիտել են - 1088 անգամ