Թրամփը Գոհաբանության օրը նշել է ընտանիքի շրջապատում
2016-11-25 00:04:00

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրը նշել է Փալմ Բիչում (Ֆլորիդա նահանգ)՝ «Մար-ա-Լագո» առանձնատանը՝ ընտանիքի շրջապատում: Այս մասին հաղորդում է EFE գործակալությունը:

Ըստ այդ տեղեկության՝ Թրամփի ընտանիքին սպասվում էր մեծ ճաշացանկ, որը ներառում էր ավանդական հնդկահավի մի քանի տարբերակներ, ծովամթերքների տեսականի, աղցաններ, բանջարեղենային ուտեստներ, ինչպես նաև աղանդերի մեծ տեսականի:

Հիշեցնենք, ավելի վաղ Թրամփը Գոհաբանության տոնի առիթով ուղերձով դիմել էր ամերիկացիներին: 

 

Այս նյութը դիտել են - 1162 անգամ