65 հազար դոլար «տակով արած» «Քյանքուլը» նոր պաշտոն ստացավ...«Հրապարակ»2016-11-25 17:41:00
Ինչպես տեղեկացնում է «Հրապարակ» օրաթերթը ՊԵԿ ՕՀՎ 5-րդ հատուկ միջոցառումների բաժնի պետ է նշանակվել Նազարեթ Մնացականյանը:
Վերջինս սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարն էր, տարիներ ի վեր բարձր պաշտոններ է զբաղեցրել ՆԳՆ-ում՝ օպերատիվ-փնտրողական վարչության պետ, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թրաֆիկինգի դեմ պայքարի վարչության պետ։
Փաստորեն Կարեն Կարապետյանի հայտարարությունները, այն մասին, որ անվանարկված գործիչները իր կառավարությունում տեղ չեն կարող գտնել՝ շատ կարճ կյանք ունեցավ: Նազարեթ Մնացականյանը ամենաանհաջող նշանակումն է, որ կարող էր անել Կարեն Կարապետյանի մտերիմ ընկեր, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
Սույն պարոնն աշխատում էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրանյութերի դեմ պայքարի վարչությունում: «Առավոտը» օրաթերթը նրա գործունեության մասին մի քանի սկանդալային պատմություններ է հրապարակել: Դրանք կապված էին քիմգործարանի նախկին տնօրեն Սամվել Խաչատրյանի մոտից 65 հազար դոլարը կորչելու, Ս. Խաչատրյանի մեկուսարանից բողոքների, ինչպես նաեւ 7 փոխգնդապետներին կադրերի ռեզերվ ուղարկելու կապակցությամբ: Նազարը, որը հայտնի է «Քյանքուլ» մականունով, սիրում էր հաճախ կրկնել. «Իմ դեմ խաղ չկա»::
Այս նյութը դիտել են - 6069 անգամ