Սեյրան Օհանյանի բիզնեսները փակվում են. տարածքը տրվում է վարձով...
2016-11-27 13:16:00
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում գրեթե բոլոր պաշտոնյաները զբաղվում են բիզնեսով: Իհարկե նրանց բիզնեսները գրանցված են ոչ իրենց անունով և ինչպես հայտնի ֆիլմում են ասում «թղթերով ամեն ինչ նորմալ» է:
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ևս թաքուն բիզնեսմեն-պաշտոնայների թվին էր դասվում:
Նա իհարկե չուներ իր անունով գրանցված բիզնես, սակայն մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն նա իր կնոջ համար կարողացել է Ֆրանիսայում կլինիկա գնել:
Սեյրան Օհանյանը որոշակի բիզնեսներ ուներ նաև Հայաստանում: Մասնավորապես նա Սայաթ-Նովա 20 հասցեում ունի մեծ շինություն, որի տարածքում գործում էին տարատեսակ ծառայություններ:
Քանի դեռ Սեյրան Օհանյանը զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, այդ տարածքում գործում էր ժամանցային ակումբ, որը ինչպես պարզվում է փակվել է և տարածքը տրվում է վարձով՝ Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից հետո:
Այս դեպքը հետաքրքիր օրինաչափություն է ջրի երես հանում:
Հայաստանում քանի դեռ պաշտոնյան պաշտոնանկ չի արվել՝ նրա բիզնեսները ծաղկում են, իսկ երբ պաշտոնանկ է արվում՝ բիզնեսները դադարում են եկամուտ բերել կամ ընդհանրապես փակվում են:
Այս օրինաչափությունը լավագույնս ցույց է տալիս, թե իրականում ինչի հաշվին են գործում այդ բիզնեսները:
politik.am
Այս նյութը դիտել են - 2784 անգամ