«FARS» գործակալության հաղորդման համաձայն, Գերմանիայի Համբուրգ քաղաքում մի խումբ ծայրահեղական ձախակողմյաններ հրդեհել են տաղավարը, որտեղ պետք է կայանա Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը:
Մի քանի տասնյակ մարդիկ են մոտեցել շենքին և հրդեհել տաղավարի մուտքերից մեկը: Կրակի են մատնվել նաև մոտակայքում տեղակայված աղբամանները և ցանկապատները: Կատարվածը կապված է ԵԱՀԿ գագաթնաժողովի հետ, որը Համբուրգում տեղի է ունենալու դեկտեմբերի 8-9-ը:
Այս նյութը դիտել են - 1055 անգամ