ԱՄՆ-ի դրոշը հրկիզողները պատժվելու են ամենայն խստությամբ
2016-11-29 21:25:00

ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո այդ երկրի քաղաքացիներն ի նշան բողոքի այրել են ԱՄՆ-ի դրոշը:

Համաձայն «Երիտասարդ լրագրողների ակումբ»-ի հաղորդման, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի դրոշը հրկիզողները պատժվելու են ամենայն խստությամբ:

«Եթե որևէ մեկն այրի ԱՄՆ-ի դրոշը, կարող է ազատազրկման դատապարտվել և կամ զրկվելով քաղաքացիությունից և արտաքսվել ԱՄՆ-ից»,-հայտարարել է Թրամփը:

Այս նյութը դիտել են - 1352 անգամ