Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության դեպարտամենտին, միջոցառմանը մասնակցելու են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաեւ ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի, ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության, ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի եւ ԱՊՀ-ի սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության ներկայացուցիչները
Նիստի ընթացքում քննարկվելու Է 20 հարց, որոնք վերաբերում են պաշտպանության նախարարությունների փոխգործակցության տարբեր ուղղությունների: Նախատեսվում Է ամփոփել 2016 թվականի գործունեության արդյունքները եւ պլանավորել 2017 թվականի համատեղ աշխատանքը, այդ թվում՝ ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդի կազմավորման 25 ամյակին նվիրված միջոցառումները:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, նիստի արդյունքներով ծրագրվում Է որոշումներ ընդունել հակաօդային պաշտպանության միավորված համակարգի, կապի համակարգի զարգացման, հումանիտար ականազերծման ոլորտում փոխգործակցությաի ընդլայնման, զինվորական կադրերի ուսուցման, մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացման հարցերի, ինչպես նաեւ ԱՊՀ-ի ձեւաչափով ռազմամարզական եւ կրթական միջոցառումների վերաբերյալ:
Այս նյութը դիտել են - 984 անգամ