Դեռևս տարեսկզբին Արտաքին գործերի նախարարությունում պաշտոն ստացավ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի տղան` Ռոբերտ Հարությունյանը, ով մինչ այդ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ էր: Վերջինս պաշտոնը ստանձնել է 2016թ-ի ապրիլի 4-ին:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ռոբերտ Հարությունյանը, որպես իրեն պատկանող անշարժ գույք ներկայացրել է` 2 հողամաս, 3 բնակարան բազմաբնակելի շենքում, իսկ որպես շարժական գույք 2 Մարդատար ավտոմեքենա VOLKSWAGEN TOUAREG 3.2 և NISSAN X-TRAIL 2.5 I :
Վերջինս ունի նաև բաժնետոմսեր 5575320 ՀՀ դրամի, 25000 ՀՀդրամի և 5000 ՀՀ դրամների չափերով, իսկ դրամական միջոցները հետևյալն են 25,000,000 ՀՀ դրամ և 30,000 ԱՄՆ դոլար են նշված:
Հավելենք որ, այդ նույն նախարարությունում, պաշտոն ունի նաև Խոսրով Հարությունյանի փեսան` աղջկա ամուսին`Արմեն Պապիկյանը, ով նույնպես պաշտոնավարում է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում սույն թվականից:
Փաստորեն պատգամավորը նպատակաուղված արտաքին գործերի նախարարության կազմում աշխատանքի է ընդունել տալիս իր ընտանքի անդամներին : Չի բացառվում, որ ընատանքի հաջորդ ներկայացուցիչը դառնա Արտաքին գործերի նախարար, և նախարարությունը վերածվին ընտանեկան բիզնեսի միջավայրի:
Այս նյութը դիտել են - 1185 անգամ