Ձեր կայքի միջոցով ընթերցողը կարողանում է իր խոհերն ու կարծիքները, լավն ու վատը ազատորեն արտահայտել: Բազմաթիվ նյութեր ունեմ, որ անշահախնդրորեն հրապարակվել են ձեր կայքում:
Ձեր ամենօրյա անաչառ լրատվությանը անհամբերությամբ եմ սպասում, որովհետև կարողանում եք տեսնել լավը, գովելին ու խարազանել մեր կյանքի ստվերոտ և վատ կողմերը:
Ասածիս վկայությունն է ձեր նյութերի տակ դիտումների, հավանումների և կիսումների քանակը, որ անզեն աչքով անգամ, նկատելի են:
Գայանե ջան, հուսանք, որ ձեր կայքը երկար տարիների բեղուն կյանք կունենա, և ամեն տարի այս օրը, սիրով ու գորովանքով կնշեք մեր սիրելի USArmenianews - ի հերթական ծննդյան օրը:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ USArmenianews
Ֆիալկա Հախինյան