ՌԴ ԱԳ նախարարը Հալեպում Սիրիայի կառավարության դեմ պայքարող ընդդիմադիրներին զգուշացրել է, որ քաղաքը չլքելու դեպքում, նրանց հետ վարվելու են ինչպես ահաբեկիչների:
Երկուշաբթի օրը Սերգեյ Լավրովը նշել է.«Ռուսաստանը սատարելու է Սիրիայի բանակին Հալեպում մնացած զինյալների դեմ օպերացիայում»:
Լավրովը հայտարարել է .«Վստահ եմ, որ այս շաբաթվա բանակցություններում Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնության են գալու Հալեպի արևելյան շրջաններից բոլոր զինյալների նահանջի հարցի շուրջ»:
«Համաձայնությունից հետո Հալեպի շրջափակված շրջաններում մնացած զինյալների հետ վերաբերվելու են ինչպես ահաբեկիչների».-ավելացրել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը հավաստել է.«Ընթացիկ շաբաթվա երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը Ժնևում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանակցություններ են տեղի ունենալու»:
Սերգեյ Լավրովը «ապակառուցողական» է որակել Հալեպում հրադադարի հաստատման համար ՄԱԿ-ի բանաձևը՝ նշելով.«Հրադադարը զինված խմբերի ուժերը վերականգնելու պատճառ է դառնալու»:
Մոսկվան և Դամասկոսը համոզված են, որ զինյալների դեմ պայքարում տևական դադարները կարող են հակառակորդ կողմի օգտին լինել։
Այս նյութը դիտել են - 2396 անգամ