«Մարդիկ Վրաստան էին մեկնում, որպեսզի բերեին օգտագործված անվադողեր: «ՄԵԾ Անիվ» ընկերությունը, որը պատկանում է հայտնի մարդու թույլ չէր տալիս, որ մարդիկ իրենց հետ անվադողեր ներկրեն Հայաստան:
Մարդիկ սարսափելի անվադողերով էին գնում Վրաստան, որպեսզի դրանք փոխելուց հետո նետեն: Բոլորին է հայտնի, որ սահմանային անցակետերում տեսախցիկներ էին դրված և նկարում էին մեքենաները, որպեսզի Գագիկ Խաչատրյանը տեսներ, որ անվադողեր չեն ներկրվում:
Իսկ հիմա անվադողերի շուկայում գինը նվազել է 50%-ով», -այսօր Politik.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ «ՄԵԾ Անիվ» ընկերությունը պատկանում է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրայանին և հենց այս ընկերությունն էր անվադողերի շուկայում մոնոպոլ դիրք գրավում:
Այս նյութը դիտել են - 3191 անգամ