Մեր երկրում առնվազն 5 հոգի Թրամփից հարուստ միլիարդատեր կա. Արամ Մանուկյանը՝ Վարդան Արամյանին
2016-12-06 20:59:00

Խորհրդարանում քննարկվում է 2017 թվականի բյուջեի նախագիծը։ Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանասների նախարար Վարդան Արամյանի ելույթին արձագանքելով՝ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ նախարարը երկար քայքայվող տնտեսությանը նայում է որպես բուժվող համակարգի, մինչդեռ երկիրը թոքախտի մեջ է։

«Մեր հիվանդ տնտեսությանը նայում եք որպես 50 տարվա բուժվող համակարգի և նրան տալիս եք մրսածության դեղեր, բայց համակարգը քայքայվում է։ Ձեր արած քայլերը, լինելով անգամ ճիշտ, ադեկվատ չեն մեր քայքայվող տնտեսությանը. մեզ ռադիկալ բաներ են պետք»,- ասաց պատգամավորը։

Արամ Մանուկյանը դժգոհություն հայտնեց նաև ստվերի հետ կապված՝ ընդգծելով, որ երկրում պաշտոնապես 40 տոկոս ստվեր կա, որի մասին իշխանությունները լռում են։

«Մեր երկրում առնվազն 5 հոգի Թրամփից հարուստ միլիարդատեր կա. այդ ո՞նց է առաջացել, չէ՞ որ դա համակարգային հիվանդության արդյունք է, և դուք այսօր, այդ ռակը թողած, մրսածության կաթիլներ եք տալիս։ Ձեր ասածի մեջ օգտակար ռազմավարություն չկա»,- ընդգծեց նա։

aysor.am

Այս նյութը դիտել են - 2674 անգամ