Շուրջ 300 ամերիկացի մուսուլմաններ հակադարձել են Դոնալդ Թրամփի հակաիսլամական հայտարարություններին:
«ICNA» լրատվական գործակալության հաղորդմամբ, իսլամ-ԱՄՆ հարաբերությունների խորհրդի 291 անդամներ ու մզկիթների աղոթապետեր, համալսարանի դասախոսներ, ակտիվիստներ ու իսլամական խմբերի ղեկավարներ, բաց նամակ հղելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դենալդ Թրամփին ու նրա կողմից ընտրված կառավարության անձնակազմին նրանց կոչ են արել հարգել ԱՄՆ-ի օրենքները:
Թրամփին ւողղված ԱՄՆ-ի մուսուլմանների նամակը տարածվել է այն բանից հետո, երբ շրջանառվեցին լուրեր այն մասին, որ Թրամփը որոշել է շահագործման հանձնել համակարգ՝ հակաիսլմական տեղեկությունները գրանցելու և դրանք վերահսկելու համար:
Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ԱՄՆ-ում մուսուլմանների դեմ բռնություններն ավելի են սրվել և մուսուլմանների ղեկավարները այդ հարցում պատասխանատու են համարում Դոնալդ Թրամփի նախընտրական թիմին:
Այս նյութը դիտել են - 3822 անգամ