«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը քիչ առաջ հարվածել և հայհոյել է «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանին: Պատգամավորին թերևս դուր չի եկել մեր լրագրողի հարցերը, որից հետո նա կանչել է նրան առանձնազրույցի:
Վահեն պատմեց, որ Ռուբիկ Հակոբյանը լրագրողների հետ դաշնակցության գաղափարախոսությունից է խոսելիս եղել և նշել է, որ ինքը այդ գաղափարախոսությունն իր մեջ կրում է:
Մեր լրագրողը հետաքրքրվել է, թե որն է այդ գաղափարախոսությունը, կարո՞ղ է պատգամավորը մեկ բառով ձևակերպել այն: Սրան ի պատասխան՝ Ռուբիկ Հակոբյանը հորդորել է լրագրողին գնալ և գրքեր կարդալ: Ապա հարցից սրտնեղած վիրավորական տոնով լրագրողին սկսել է «դասեր տալ»՝ նշելով, որ նա հասկանալու հետ կապված խնդիրներ ունի եւ այլն:
Այնուհետև պատգամավորը լրագրողին կանչել է «ռազբորկի» եւ ուղեկցել ԱԺ այն հատվածը, որտեղ որ տեսախցիկ չկա:
Եվ անսպասելի հարվածներ հասցրել և հայհոյել «Հրապարակ»-ի լրագրողին: Միջադեպն առավել մանրամասն կներկայացնենք առաջիկայում։
Գրում է hraparak.am-ը:
Այս նյութը դիտել են - 3937 անգամ