ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Թունելի Հակոբը Ազգային Ժողովի պատգամավոր է 1999 թվականից: Նա Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնածողով ներկայացրած հայտարարագրի տվյալները ուսումնասիրելուց տեղեկանում ենք, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանում է 9 հողամաս, 3 Հողին ամրակայված այլ անշարժ գույք, 3 կիսակառույց շինություն, 1 անհատական բնակելի տուն:
ԱԺ պատգամավորը հարկային տարվա սկզբում հայտարարագրել է 132,000 ԱՄՆ դոլար և 26,700,000 ՀՀ դրամ, իսկ հարկային տարվա վերջում 15,150 ԱՄն դոլար:
Հարկային տարում պատգամավորի եկամուտները կազմել են 111,186,841 ՀՀ դրամ, որից միայն 103,181,011 ՀՀ դրամը ստացել է շահաբաժնից:
Այս նյութը դիտել են - 1213 անգամ