ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 06.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ծիծեռնակ» ճամբարի մոտակա տնակում:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկև մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վ. Մ.-ին պատկանող տնակում (108 քմ):Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.49-ին:
Shamshyan.com -ի տեղեկություններով տնակը պատկանում է 57-ամյա Վահան Մխիթարյանին, ով Վանաձոր քաղաքի նախկին ավագանու անդամ է, ով դեռևս փորձաքննության արդյունքների պատասխանին չսպասելով՝ հայտարարել է, թե վագոն-տնակն այրել են։ Փայտաշեն տնակում հայտնաբերվել է 1 հատ նռնակ, 1 հատ նռնականետ և մեծ թվով ինքնաձիգի փամփուշտներ։