Տղամարդը մահացավ Գագիկ Ծառուկյանին դիմավորելու ժամանակ
2016-12-11 01:56:00

«Հրապարակ» -ը գրում է.

Այսօր Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը Գյումրի էր այցելել՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում ծաղկեպսակ դնելու երկրաշարժի անմեղ զոհերի հուշակոթողին:

Չնայած որևէ բարձրաստիճան պաշտոնյա նրան չէր դիմավորում` այնուամենայնիվ ԲՀԿ նախկին առաջնորդին տեսնելու էին եկել հարյուրավոր գյումրեցիներ:

Ցավալի մի դեպք գրանցվեց, ընդհանուր բազմության մեջ ուշագնաց եղավ 50-անց մի տղամարդ, որին հապշտապ տեղափոխեցին հիվանդանոց, սակայն քաղաքացիներից տեղեկացանք, որ տղամարդը կաթվածահար էր եղել, եւ կյանքը փրկել չհաջողվեց:

Այս նյութը դիտել են - 1503 անգամ