Դեկտեմբերի 10-ի երեկոյան` Թուրքիայի ժամանակով 22:30-ի սահմաններում, Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող Vodafone Arnea մարզադաշտի հարակից տարածքում որոտացել են պայթյուններ: Առաջինն իրականացվել է հեռակառավարմամբ, երբ պայթեցվել է պայթուցիկով բեռնված ավտոմեքենան, իսկ երկրորդը իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից:
«Ermenihaber» պարբերականի փոխանցմամբ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հրապարակած տյալների համաձայն՝ ահաբեկչական հարձակումների հետևանքով եղած զոհերի թիվն այս պահին կազմում է 38, վիրավորներինը՝ 155, իսկ ձերբակալվածներինը՝ 13: Երկրում հայտարարվել է մեկօրյա սուգ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգել է Ղազախստան կատարելիք իր այցը:
Տեղի ունեցած պայթյունների համար առայժմ որևէ խմբավորում պատասխանատվություն չի վերցրել, բայց փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ հետքերը տանում են դեպի «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK), որին պաշտոնական Անկարան ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն:
Մի շարք երկրների ղեկավարությունից, այդ թվում Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, ցավակցուններ են հղվել Էրդողանին:
Հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը: «Մեր պայքարը շարունակելու ենք այնքան, մինչև ոչնչացնենք վերջին տեռորիստին»:
Այս նյութը դիտել են - 1259 անգամ