«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած եռակողմ դաշինքին, հակասությունների ալիք է բարձրացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում՝ իրար չեն հասկանում Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը։
Վերջինս փորձում է կուսակցությունը տանել դեպի արմատական ընդդիմադիր հատված, իսկ Նիկոլ Փաշինյանը «չափավոր» ընդդիմադրի կարգավիճակն է նախընտրում։
Ասում են՝ այս դիմակայությունը կարող է նաև տրոհման պատճառ դառնալ, սակայն ՔՊ-ում հակված են ամեն ինչ անելու, որ մինչև ընտրություններ թվացյալ համերաշխությունը պահպանվի»:
Այս նյութը դիտել են - 758 անգամ