ԱՄՆ նորնտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան էջում գրառում է կատարել, ասելով, որ ինքը մոտ ապագայում մամլո ասուլիս կանցկացնի, որտեղ կքննարկի իր բիզնեսի և նման մի շարք այլ հարցեր:
Թրամփը հայտնել է նաև, որ կհեռանա իր բիզնեսից, որպեսզի կենտրոնանա իր նախագահի պարտականությունների վրա, նշելով, որ իր բիզնեսը կառավարելու են իր երկու որդիները` գործադիր տնօրենի օգնությամբ: