Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում խոսեց հասարակության կողմից իշխանության ցանկացած նախաձեռնության նկատմամբ անվստահության ու հատկապես «Մարտիկ» հիմնադրամի նկատմամբ եղած անվստահության մասին:
«Ասում եք՝ «Մարտիկ» հիմնադրամի գումարը ապահով ձեռքերում է: 1 միլիոն 2 հարյուր հազար դոլարը բանկերում շատ ապահով պահված է, հիմա հարց եմ տալիս՝ ինչու՞ է ապահով պահված:
Երբ ապրիլյան պատերազմի ժամանակ լուրջ վիրավորում ստացած զինվորներն այսօր լրջագույն կարիք ունեն տարատեսակ վիրահատությունների՝ ոչ թե Հայաստանում, այլ արտերկրում: Օրինակ՝ Դանիելը, որը գլխի լուրջ վիրահատության խնդիր ունի: Կարծում եմ՝ այդ գումարները ոչ թե բանկերում ապահով պահել է պետք և ստանալ դրա տոկոսները, այլ պետք է այս կարևոր ծարգրի համար ներդնել»,- ասաց պատգամավորը:
Այս նյութը դիտել են - 825 անգամ