Մաշտոցի հարկային տեսչությունում նոր սկանդալ է հասունանում:
Պարզվել է, որ երբեմնի պետ Հրանտ Կարապետյանը Կովալենկո Շահգալդյանի փեսան, տարիներ ի վեր այդտեղ պահել է ապօրինի բաժին, որն զբաղված է եղել փող հավաքելով:
Այն անվանել են «կոոպերատիվ» գանձումների բաժին, սակայն հաստիքացուցակով եւ կառուցվածքով նախատեսված չի եղել, աշխատակիցներն էլ այլ հաստիքների եւ ֆունկցիաների վրա են գրանցված եղել:
Այս բաժինը բացահայտվել է Մաշտոցի հարկային տեսչության աշխատողի` կաշառքի գործով ձերբակալությունից հետո:
Թերթի տեղեկություններով ապօրինի բաժնի աշխատակիցներին այժմ ստիպում են դիմումներ գրել, իսկ նրանք պատահական մարդիկ չեն, մեկը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արմեն Ալավերդյանի սանիկն է, մյուսը ընկերոջ որդին:
Հենց այս պատմության պատճառով Հրանտ Կարապետյանին տեղափոխեցին Գավառ` հարկային տեսչության պետ:
hayeli.am