Այսօր էդպիսի մարդ չկա, որ մտնի Հանրապետական կուսակցություն, հեղինակությունը բարձրանա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանն՝ անդրադառնալով այն հարցին, որ վարչապետն եւ նախարարները իրենց անդամակցությամբ բարձրացրեցին ՀՀԿ-ի վարկանիշը:
«Այսօր էդպիսի մարդ չկա, որ մտնի Հանրապետական կուսակցություն, հեղինակությունը բարձրանա կամ հակառակը՝ Հանրապետականից դուրս գան, հեղինակությունը ընկնի։ Դա ժամանակի խնդիրն է։ Պետք է իրենց աշխատանքով կարողանա այնպես աշխատել, որ կուսակցության հեղինակությունը բարձրանա, սա իմ կարծիքն է»,-ասաց պատգամավորը:
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ այս տարիների ընթացքում ոչ մեկին իր հետեւից չի տարել ՀՀԿ. «Ես ոչ մեկին չեմ ասում՝ դարձի ՀՀԿ անդամ»:
Այս նյութը դիտել են - 848 անգամ