«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի եւ Սփյուռքի կառույցների միջեւ նոր վեճի առարկան այդ կուսակցության առաջիկա ընտրություններում մասնակցության ձեւաչափի որոնումներն են։
Այս օրերին Հայ դատին նվիրված դրամահամավաքի առթիվ Փարիզում գտնվող դաշնակցական ողջ վերնախավը փորձում է ելքեր գտնել կուսակցության համար։ Դաշնակցության համար երեք ճանապարհ կա՝ առանց հաղթելու հեռանկարի մասնակցել առանձին, հաղթելու հեռանկարով մասնակցել ՀՀԿ-ի հետ դաշինքով, կամ ԲՀԿ-ի հետ դաշինքով։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Այս նյութը դիտել են - 811 անգամ