«Հրազդան» ՔԿՀ-ում հանձնուքի միջից հայտնաբերվել է խմիչքով լցված, 1,5 լիտր տարողությամբ 18 տարա
2016-12-14 23:58:00

Դեկտեմբերի 14-ին` ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Կ.-ի անվամբ քաղաքացի Ս. Ն.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել են ալկոհոլային խմիչքով լցված, 1,5 լիտր տարողությամբ 18 տարա:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Այս նյութը դիտել են - 1042 անգամ