Երևանում բանկոմատներ են պայթեցվել
2016-12-16 09:47:00

Երևանում բանկոմատներ են պայթեցվել: Երկրորդ բանկոմատի պայթեցման վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է:

ՀՀ ոստիկանության  հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ դեկտեմբերի 16-ին, ժամը 06:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան 8 և Սարյան 10 հասցների միջնամասում ձայներ են լսվում, փախչող մարդիկ են նկատվում: Այս պահին այնտեղ աշխատում են ոստիկանները:

Դեպքերի վերաբերյալ մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ:

«Արմենպրես»-ի ֆոտոխցիկը ֆիքսել է պայթեցված բանկոմատներից մեկը` Սարյան փողոցում:

Լուսանկարները՝ Շամշյանի

Այս նյութը դիտել են - 796 անգամ