Բաքու տեղափոխված Վահան Մարտիրոսյանը, շարունակում է ադրբեջանամետ քարոզչությունը փորձելով այդ ամենի մասնիկ դարձնել հայաստանաբնակ տարբեր գործիչների, ովքեր հայությանը այդքան էլ հայտնի չեն:
Հասկանալի է դառնում, որ ադրբեջանական քարոզչամեքենաին միանում են նաև ՀՀ-ից տեղափոխված հայկական ազգանուն ունեցող երիտասարդները որոնցից մեկը՝ ուկրաինաբնակ Արամ Կարապետյանն է, ով ըստ Haqqin.az-ի փոխանցմամբ միացել է Բաքվի հռչակագրին՝ որի նպատակն է ստեղծել հայ-ադրբեջանական խաղաղության հարթակ, և հակահայկական հայտարարություններով է հանդես եկել:
Հետաքրքիր է այն, որ Բաքվի վերոնշված խաղաղության պլատֆորմին, որևէ հայտնի ադրբեջանցի հասարակական քաղաքական գործիչ չի միացել, և հասկանալի է դառնում որ այս ծրագրի նպատակը հակահայկական քարոզչություն իրականացնելն է, որի միջոցով փորձում են ցույց տալլ, որ ադրբեջանցիները հանդուժողական քաղաքականություն են վարում, սակայն իրականությունն այն է, որ ադրբեջանում շարունակում են ամեն ճանապարհով ճնշել ազատ խոսքը, հասարակությանը պահելով Ալիևյան բռնապետական ռեժիմի տակ զուգահեռ տասնայակների հասնող լրագրողների ձերբակալել:
Այս նյութը դիտել են - 1172 անգամ