Մեքսիկական Խալիսկո նահանգում ոստիկանները ձերբակալել են 10 հանցագործների, ովքեր փորձում էին տեղափոխել 5 մարդու դիակ, հաղորդում է AP-ին։
Նշվում է, որ չարագործներին նկատել են Տլակեպակե քաղաքում։ Նրանք զինված շարժվում էին 2 մեքենաներով, որոնց զննման արդյունքում հայտնաբերել էին 5 դիակ։
Ըստ գործակալության, հանցագործներին ձերբակալելու աշխատանքներին մասնակցել են նաև մեքսիկական բանակի զինծառայողներ։
Այս նյութը դիտել են - 797 անգամ