Ոտքի են ելել իշխանության սազանդարների խումբը
2016-12-20 21:35:00

Կա մի խումբ, որոնք կցված լինելով իշխանության համապատասխան շենքին պարբերաբար օգտագործվում են բոլոր այն գործիչների և ուժերի դեմ, ովքեր պոտենցիալ վտանգ են ներկայացնում գործող իշխանության վերարտադրմանը։
Այս իշխանության համար վտանգ են ներկայացնում այն մարդիկ, ովքեր իրենցը չեն, ովքեր ունեն տեսակետ, արժանապատվություն։

Ժամանակային առումով իշխանության սազանդարների խումբը գործունեություն ծավալել է երեք ուղղությամբ՝ Գագիկ Ծառուկյանի դեմ, Արա Աբրահամյանի, հիմա էլ՝ Սեյրան Օհանյանի։
Այս մարդիկ ոհմակի հոգեբանությամբ ուղեղներն անջատած հարձակվում էին Ծառուկյանի վրա, հետո վերջին փողոցայինի բառապաշարով ՝ Արա Աբրահամյանի։ Վերջին հրահանգը Սեյրան Օհանյանն է։ Մտքներով անգամ չի անցնում, թե այս մարդիկ ինչ են ասում, ինչ խնդիր են դնում, ինչ են զգուշացնում և վերջապես՝ ինչ ավանդ ունեն պետության կայացման գործում։
Տարբերություններ, իհարկե, կան։ Ծառուկյանի պարագայում կար ուժեղ համակարգ, որը բառիս բուն իմաստով «սատկացրած» էր պահում այդ փողով վայրահաչողներին։ Հենց այդ պատճառով էլ երկար ամիսներ տևող վայրահաչոցը ոչ մի արդյունքն չտվեց և Ծառուկյանը հաստատակամ շարունակում էր պահպանել իր բարձր վարկանիշը։ Արա Աբրահամյանի պարագայում՝ նախ ժամանակն էր փոքր և երկրորդ՝ չկար համակարգ, ինչը սրանց անպատիժ գործելու հնարավորություն էր տվել։
Սեյրան Օհանյանի պարագայում խնդիրը բազմաշերտ է։ Նա պատերազի հերոս է, և բանակի կայացման գործում ունի ահռելի մասնակցություն։ Նա շատ երկար տարիներ եղել է երկրի պետական վերնախավի ազդեցիկ դեմքերից մեկը և երբեք մասնակցություն չի ունեցել ներքաղաքական գզվռտոցին։ Այս և մի շարք հանգամանքներից ելնելով Սեյրան Օհանյանը լուրջ հեղինակություն ունի բանակում, ազատամարտիկների մոտ, պետական համակարգում, սահմանամերձ շրջաններում, հասարակության չքաղաքականացված շերտերում և այլն։

Իշխանությունը սովորաբար նոր բան դժվար է մտածում և օգտվում է հին կադրերի հին ծառայություններից։ Բայց մենք էլ ունենք որոշակի և զգալի փորձ և անպատասխան չենք թողնելու բոլոր նրանց, ովքեր կխախտեն մարդկային տարրական նորմերը, ովքեր չափից ավելի հավեսով կփոխհատուցեն վճարված գումարը։

Սա վերաբերում ստյոպիկսաֆարյաններին, մուշեղսաղաթելյաններին, և այլոց։ Բոլոր նրանք, ովքեր կխախտեն չգրված օրենքները շատ ցավոտ պատասխան են ստանալու՝ անկախ, որ բևեռից, որ թևից, որ շրջանակներից կլինեն։ Ի դեպ՝ միջնորդություններ չեն ընդունվելու։

Մենք մտնում ենք նախընտրական փուլ, որտեղ պետք է քննարկվեն պետության համար կարևորագույն նշանակության հարցեր, որտեղ պետք է լինի տեսակետների բախում, համադրում, բանավեճ և միավորում։Մենք խոր հարգանքով ենք վերաբերվում և բերաբերվելու նրանց, ովքեր չեն կիսում մեր հայացքները, բայց նրանք, ովքեր կփոձեն անցնել անձնական վիրավորանքների դաշտ և կխախտեն որոշակի նորմեր, ստանալու են անհամաչափ պատասխաններ։ 
Վահրամ Գևորգյան

top-news.am

Այս նյութը դիտել են - 1515 անգամ