«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանն ազատվել է աշխատանքից:
Թեև նա երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ արձակուրդում է, սակայն, «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով, Պետրոս Ղազարյանն այլևս չի վերադառնա աշխատանքի։ Նրա հարցն անձամբ Սերժ Սարգսյանն է լուծել։
Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ Պետրոս Ղազարյանին փոխարինելու է Հանրային հեռուստաընկերույթունից վերջերս ազատված, «Հարցազրույց» հաղորդաշարի հեղինակ Նվեր Մնացականյանը։
Նշենք, որ Պետրոսի ազատման պատճառ է դարձել այն, որ նա օրեր առաջ հյուրընկալել էր դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանին, ով պատրաստվում է հիմնել «Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) անվանումով կուսակցություն և մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Այս նյութը դիտել են - 6631 անգամ