ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄԸ ՈՐՊԵՍ ԿԱՊԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՊԵՐԱՏՈՐ
2016-12-21 09:05:00

Ղարաբաղ Տելեկոմը իր դռներն է բացում բոլորի առջև:Ընկերությունը հիմնադրվել է 2002թ.-ին և իր գործունեությունն է ծավալում մինչ օրս:

Եթե նախկինում կապն այնքան որակյալ չէր,իսկ համացանցն ուղղակի երազանք էր,եթե ծառայությունների մատուցման դիմաց պարտքի վճարում կատարելու համար մարդիկ ստիպված էին գյուղերից ու շրջաններից հասնել Ստեփանակերտ,ապա այսօր այդ ամենն արդեն անցյալում է,քանզի, տնօրինությունը, բարեխիղճ գտնվելով իր հաճախորդների նկատմամբ,գնահատելով վերջիններիս առաջարկները,և ականջալուր լինելով նրանց հորդորներին,յուրաքանչյուր շրջանում հիմնեց ՂՏ-ի սպասարկման կենտրոն:

ՂՏ-ն այն եզակի ընկերություններից մեկն է,որն աշխատում է ի օգուտ բաժանորդների:

Ընկերությունն իրականացրել է բազմաթիվ բարեգործություններ,սակայն երբևէ չի բարձրաձայնել դրանց մասին:

Յուրաքանչյուր տարի կապի օպերատորը բարելավում է իր մատուցած ծառայությունների որակը:Համացանցը գրեթե ամեն տեղ հասանելի է:Գործում է նաև բջջային ինտերնետ տարբերակը:ՂՏ-ի սպասարկման կենտրոններում աշխատում են բարեհամբյուր ու բարեկիրթ մասնագետներ,իսկ սպասարկման որակն անգերազանցելիորեն աճել է:

Ինչպես գիտենք,գործում է նաև բաժանորդների սպասարկման 111 կարճ հեռախոսահամարը,որը հնարավորություն է ընձեռնում բաժանորդներին  կապ հաստատել օպերատորի հետ և ստանալ բոլոր հուզող ու հետաքրքրող հարցերի պատասխանները:

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ղարաբաղ Տելեկոմի գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին,ոլորտի բոլոր բարձրակարգ մասնագետներին` բարեհամբյուր վերաբերմունքի համար:

Համոզված եմ՝ ընկերությունը շարունակաբար անակնկալներ է մատուցելու իր հավատարիմ բաժանորդներին,պահելով իր բարձր վարկանիշը՝առաջատար օպերատորների սանդղակում:

Ղարաբա՛ղ Տելեկոմ,մի՛շտ հասանելի:

Հեղինակ՝ Կարեն Շիրինյան

Այս նյութը դիտել են - 1694 անգամ