Պետրոսը արձակուրդում է: Արձակուրդից կգա՞,- լրատվամիջոցների քննարկելիք հարցն է: Պակասում է սոցհարցումը՝ Պետրոսը արձակուրդից կգա՞, թե՝ չի գա:
Պետրոսն ասում է, որ կգա: Պողոսն ասում է, որ չի գա: Ու՞մ հավատանք: Իհարկե, հո արձակուրդում չի՞ մնա: Կգա՛, հավատացեք Պետրոսին:
Այլ հարց է, թե՞ «Ուրվագիծ» հաղորդաշարը այսուհետ ի՞նքը կվարի:
Տարբեր աղբյուրներ վկայակոչելու փոխարեն, ընդամենը մի հարցի վրա պետք է կենտրոնանալ: Պետրոսի հաղորդումը «Յութուբից» հանվել է: Այն նվիրված էր Սերգեյ Դանիելյանին, ով պատրաստվում էր հիմնել «Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) անվանումով կուսակցություն եւ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Ստացվում է, որ համապատասխան մարմինները գոհ չեն եղել հաղորդումից: Բնական է, հաջորդ քայլը… Պետրոսն է: Նշենք, որ «Յութուբից» հանվում են նաև պաշտոնատար անձանց անունը շոշափող, սարկազմ առաջացնող այլ հաղորդումներ:
Սոցիալական ցանցերը, հատկապես ֆեյսբուքը «քնած չեն» և «պորտը տեղը դնելու արհեստավարժներ են»…
Կախված այն բանից, թե Պետրոսը որքանով է հարազատ համապատասխան մարմիններին, նրա կատարածը կընդունե՞ն որպես չգիտակցված քայլ կամ ավելի պարզ՝ կներե՞ն նրան… յուրային համարելով:
Որ ճիշտը ասենք՝ «ամեն ինչի համը Նվերն է հանում»:
Բա իրե՞ն ինչ անեն: Էս նեղ մաջալին՝ ինքն էլ անգործ: Մյուս կողմից՝ եթե «աղան բարկացել է Պետրոսի վրա», Սերգեյի ճակատից հո չե՞ն պաչելու:
Ինչքան գիտեմ, ինքն էլ Շանթում հաղորդման է մասնակցում: Եթե գոհ չեն նման հապավումով հաղորդումից, առաջին հերթին հապավում ստեղծողի՞ն պիտի պատժեն, որպեսզի պարզ լինի, որ այն իշխանական պրոյեկտ չէր, և Սերգեյ Դանիելյանը ժողովրդի ծոցից դուրս թռած, ժողովրդի ցավով ապրող մարդ է: Պետրոսը «դեռ նոր- նոր էր հասունանում», հաղորդումների որակի մասին է խոսքս, «արդեն աչքաբաց էր դարձել, բաներ էր ջոկում, ազատ էր շարժվում»…
Ի մի բերելով ողջը, կարող եմ ասել, որ Պետրոսին… սպասվում է ներում: Համաներում: Անգամ, եթե հաղորդումն իր ձեռքից վերցնեն, համահավասար մի բան կտրվի… Ոնց որ մեր մյուս պաշտոնյաներին:
Իրենցից ո՞վ է գետնին մնացել:
Հասմիկ Բաբաջանյան
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Այս նյութը դիտել են - 1080 անգամ