Վատ լուր Սամվել Ալեքսանյանի, Մհեր Սեդրակյանի եւ մյուսների համար. Lragir
2016-12-24 21:13:00
Մշակվում են պատգամավոր դառնալ ցանկացողների լեզվական մակարդակը ստուգող թեստերը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:
«Օրենսդրորեն պատգամավորների համար սահմանված են լեզվական պահանջներ:
Այս օրերին մենք կազմում ենք այն թեստերը, որոնք նախատեսված են հենց պատգամավոր դառնալ ցանկացողների համար: Նոր խորհրդարանի այն պատգամավորներն, ովքեր Հայաստանում հայերենով ամբողջական միջնակարգ կրթություն չեն ստացել, ստիպված կլինեն թեկնածությունը գրանցելուց առաջ հանձնել այդ թեստը:
Ի դեպ, այս թեստերը ավարտական քննությունների մակարդակի են», ասաց Սերգո Երիցյանը:
Այս նյութը դիտել են - 1364 անգամ