Չեմ ցանկանում անդրադառնալ տարածքներ հանձնելու`վախով թելադրված Ձեր անհեթեթ մեկնաբանություններին, և ոչ էլ՝ Չինգիզ խանի ու հրեա ժողովրդի ազգ-բանակը գովերգելուն, քանզի համոզված եմ՝ չկա հայ մարդ, որի համար հրեայի կերպարը լինի ընդօրինակելի:
Գավգամելլայի ճակատամարտում Ալեքսանդր Մակեդոնացին մեծ ճիգեր գործադրեց մինչև կարողացավ օգնության հասնել իր փորձառու զորավար Պարմենիոնին և դիմակայել հայկական բանակի ճնշմանը:
Մեր օրերի ապրիլյան պատերազմն ավելին էր. հայորդիները ապացուցեցին, որ մեր դերը համաշխարհային քաղաքականության մեջ, փոքր լինելով հանդերձ, կարող է լինել վճռորոշ: Դրա վառ ապացույցը Արցախի հարակից հինգ շրջանները հանձնելու լավրովյան ծրագրի ձախողումն էր:
«Սասնա ծռեր»-ի կողմից ՊՊԾ գունդը գրավելն ու քաղաքական ակցիայի տեսքով ետ հանձնելը, որպես աննախադեպ ռազմա-քաղաքական օպերացիա, դարձել է լեգենդ:
Հաղթողի հոգեբանությանը բնորոշ նման օրինակները բազմաթիվ են: Ինչո՞ւ դրանք չեք նկատում, թե՞ լավատեղյակ չեք մեր պատմությանը:
Պատմությունից կարելի է բերել բազում օրինակներ` թե՛զրկանքներից վախեցող, անգործությունն արդարացնող պարտվողի համար և թե՛արարող-տքնող, ելք որոնող հաղթողի համար:
Ի սկզբանե Ձեր ընտրությունը ո՞րն է եղել…
Ամենևին չեմ պատրաստվում Ձեզ մեղադրել թույլ լինելու մեջ, քանզի ժամանակը երկար սպասել չի տա, կհայտնվի ինձանից ավելի ուժեղը և ինքս կհայտնվեմ ավելի ամոթալի վիճակում:
Ես Ձեզ մեղադրում եմ պարզապես ուժեղ լինել չցանկանալու մեջ: Բերված օրինակներս այդ են հավաստում: Ուժեղ չեն ծնվում և դնում մեծ նպատակ, ուժեղ դառնում են մեծ նպատակին հասնելու ճանապարհին:
Հրաժարվեք հող հանձնելու մտքից, որքան էլ հրեշավոր լինի ռուսական շանտաժը:
Մի կարծեք, թե Լավրովի համար ավելի հեշտ է: Ռուս դեսպանի սպանությունից հետո միայն Աստված գիտի, թե ինչ տվայտանքների մեջ է նա, քանզի մոտալուտ մահվան սպասումն ավելի սարսափելի է, քան ինքնին մահը:
Հեռու չգնանք. հիշենք թեկուզ «մեր» Խոսրով Հարությունյանին և նրա 101 գործընկերներին: Նոր տարվա գիշերը, երբ իրենց երեխաներին ու թոռներին նվերներ բաժանեն ու համբուրեն, կարծում եք չե՞ն հիշելու իրենց ճառերը՝ «ՀՀ օդուժը ռուսներին հանձնելով մենք ստանում են հավելյալ պաշտպանվածություն»:
Այդ «պաշտպանվածության» գինը Հալեպում՝ ռուսական օդուժի ռումբերի տակ խոշտանգված մանուկների դիակներն են, որոնք մահվան հրեշտակների տեսքով տասնամյակներ պտտվելու են նրանց ժառանգների գլխավերևում:
Հալեպի նահատակների արյունը այդ հարյուրերկու պատգամավորական ընտանիքներին դեռ երկար կհետապնդի…
Պ-ն Տեր-Պետրոսյան, Ձեր ներուժը բավարար է բոլոր վախերը հաղթահարելու համար: Դուք ապրել եք հոգևոր արժեքների հարուստ միջավայրում: Եթե Ձեզ չհաջողվի դա անել, ապա ի՞նչ կարող ենք ակնկալել թուրքի մեջ մեծացած, ոչ ծորակ և ոչ էլ զուգարանակոնք տեսած երրորդ նախագահից:
Եթե Ձեզ համոզեցի, ուրեմն սկսե՛ք սեփական ժողովրդին լուսաբանել, թե ռուս-թուրքական կայսրության որ անկյունում ինչ ազգեր են ապրում և ինչպես կարող են ազատագրվել գաղութատիրությունից:
Մի՛ վարկաբեկեք Ժիրայր Սեֆիլյանին ու «Սասնա ծռեր»-ին:
Զե՛րծ մնացեք Վարուժան Ավետիսյանի հետ մրցակցելու գայթակղությունից, հիշե՛ք, որ նա մեր ազգային գիտակցության մեջ ընկալվում է որպես գերագույն հրամանատար:
Մի՛ մոռացեք, որ մեր երկիրը չլքողները գերադասում են պայքարում ընկնել, քան կոտորվել: Ներող կլինեք երրորդ տարբերակից Ձեզ հեռու պահելու համար…
Երրորդ տարբերակը մենք կքննարկենք Վարուժան Ավետիսյանի հետ:
Մոտենում է 2017 թվականը, Նոր տարվա առթիվ կարող եմ Ձեզ հաջողություն մաղթել, բայց ավաղ: Կմաղթեմ նրանց, ովքեր գիտեն հաջողության հետ վարվելու ձևը:
Վահագն Կոզմոյան
Այս նյութը դիտել են - 5280 անգամ