Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելով Սերժ Սարգսյանը կատարեց բարեփոխումների կեղծ իմիտացիա2016-12-27 12:55:00
Ավարտվում է 2016 թ,իսկ Հայաստանի բնակչությունը արագ ու կայուն տեմպերով գահավիժում է ծայրահեղ աղքատության գիրկը:
Իշխանություններն էլ Սերժիկի գլխավորությամբ, ֆինանսական հսկայական փոսից դուրս գալու և իշխանության ապարատի պատշաճ կենսամակարդակը ապահովելու համար շարունակում է պարտքեր կուտակելու արատավոր պրակտիկան:
2016-ին պետական պարտքի սպասարկման համար բյուջեից պետք է ծախսվեր 93 մլրդ դրամ, իրականում ծախսվել է 151 մլրդ դրամ, իսկ 2017թ նախատեսված է ծախսել 91 տոկոսով ավելին:
Ասենք, որ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելով Սերժիկը կատարեց բարեփոխումների կեղծ իմիտացիա, սերժային «ռեբրենդինգ»՝ ուղղելով իշխանական թևի ողջ գովազդային հզորությունը Կարեն Կարապետյանի օգտին:
Սակայն անցան ամիսներ, իսկ արդյունքում բացի դատարկ լիրիկայից՝ խախալի տակ առարկայական ոչինչ չմնաց,եթե չհաշվենք առաջիկա ընտրություններին Սերժիկի վերընտրվելու ցանկությունը, խեղաթյուրված ընտրական օրենսգիրքը, մնացած աբսուրդային նստվածքը:
Հնարավոր դեմագոգիայից խուսափելու համար խոսենք միայն փաստերով.
Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի կողմից հրատարակած զեկույցի՝ վարչապետ Կարեն Կարապետյանը իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում ոչնչով չի ազդել Հայաստանում առկա կոռուպցիայի, պետական թալանի, իշխանությունների նկատմամբ ժողովրդի ունեցած վստահության վրա: Ավելին՝ կառավարման գործունեության ակտիվացման համատեքստում վերացել, կամ խիստ կասկածելի են դարձել կատարվող քայլերի դրական լուծումների սպասումները:
Այսպես կոչված 1000 դրամի օրենքը՝ դա օրենքով ամրապնդված անօրինականությունն է,այն կառուցված է կեղծ, ցուցադրական հայրենասիրության վրա,որը զուրկ է ամեն տիպի իրավական հիմքից, ավազի վրա կառուցված և Շարմազանովի քֆուրով ամրակցված...
Սերժիկի գողական թայֆայի այս օրենքը հասկանալու համար դիմենք համագումարում Սերժիկի ելույթին: Պարզվում է՝ Հայաստանը արձանագրել է աշխարհում եզակի 29,3 տոկոս տնտեսական աճ,կենսաթոշակը 41000 դրամ է,նվազագույն աշխատավարձը 55000 դրամ,բայց սովահար չլինելու համար մարդուն անհրաժեշտ է 63000 դրամ:Շուրջ մեկ միլիոն մարդ ապրում է աղքատության շեմից ցածր իրավիճակում:Նման պայմաններում այս չափազանց «հայրենասիրական» օրենքի կիրառումը մեծ հաշվով Մարգարիտ Բոզոյանի կնիքով կնքված,Սերժիկի սինդրոմով պետական ռեկետ է:
Ապօրինի հարստացման քրեականացումը Արփինեն համարում է 2016թ.-ի կարևոր ձերքբերումը: Անշուշտ, այդ մասին կարելի է խոսել երկար,սակայն դրանից բուն իմաստը չի փոխվում: Այդ մասին ասել է դեռ Հուլիոս Կեսարը.Եկա,տեսա,«թալանեցի»:
Այս խոսքերի բուն իմաստը պարզվեց ապրիլյան պատերազմից հետո, երբ պարզվեց Սերժիկի հարվածային տեմպերով բանակի թալանի գործընթացը: Նույնիսկ արյունարբու Ռոբը,որը նույնպես ունի թալանածի իր չափաբաժինը՝ տարբեր տվյալներով 4-7 միլիարդ դոլար իր
կառավարման տարիների ընթացքում,բանակի համար կատարել է 3 միլիարդ դոլարի ներդրում:
Պատերազմից հետո,երբ ջրի երես բարձրացավ Սերժիկի գլխավորությամբ կուտակված
ողջ աղբը, Վ.Պուտինը բարձրաձայնեց Սերժիկի ստվերային կարողության իրական չափը,
որը կազմում է շուրջ 10 միլիարդ դոլար: Ապօրինի հարստացման քրեականացման օրենքը մտցվում է շրջանառության մեջ՝ արդեն թալանած միջոցները օրինականացնելու նպատակով:Դե արդարացե՛ք պարոնայք ՀՀԿ-ականներ,գուցե համարձակվեք սխալ հանել Վ.Պուտինին, չնայած՝ себе дороже...չեք համարձակվի:
Հայաստանին անհրաժեշտ ոստիկանների քանակը ըստ ՄԱԿ-ի տվյալների կարող է լինել 6600 ոստիկան: Իրականում այն շուրջ 25000-30000 է:
Ըստ 2015 թ.-ի տվյալների՝ ոտիկանության ծախսերը կազմել են շուրջ 65 միլիարդ դրամ կամ գումարային էկվիվալենտով՝ 53 միլիարդ դրամ ավել, կամ՝ 53 միլիոն հատ հազար դրամանոց: Սա չհաշված տնտեսության ստվերում գտնվող 40 տոկոսը:
Ասելիք չափազանց շատ կա,բայց՝դա էլ մեկ ուրիշ անգամ:
Սպարտակ Հակոբյան
Այս նյութը դիտել են - 1678 անգամ