«Ժամանակ». Սերժ Սարգսյանն առաջարկ է արել Սեյրան Օհանյանին ու Վարդան Օսկանյանին
2016-12-28 01:20:00

«Ժամանակ» թերթը գրում է.   «ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ցանկանում է լքել հայաստանյան քաղաքական դաշտը և  լծվել դիվանագիտական աշխատանքի։

Նա ցանկանում է դառնալ ՌԴ-ում ՀՀ դեսպան, քանի որ շատ լավ հասկանում է, որ նոր ձեւավորվելիք խորհրդարանում չի կարող հավակնել ոչ փոխխոսնակ, ոչ էլ նույնիսկ ՀՀԿ ցուցակում առաջին կին թեկնածու լինելուն։

Ի դեպ, տիկին Նաղդալյանին Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակելու համար լոբբինգ է անում ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս նյութը դիտել են - 1192 անգամ