Հայկական կողմը երեք զոհ ունի. Նոր մանրամասներ Տավուշում դիվերսիայի եւ մարտերի մասին
2016-12-28 23:57:00
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը քիչ առաջ մեր թղթակցին տեղեկացրել է, որ Չինարի գյուղից հյուսիս-արեւելյան ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն փորձի արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ՝ երկու զինվոր եւ մեկ սպա:
Ըստ նախնական տեղեկությունների, զինվորները լվացվելիս են եղել, երբ կատարվել է հարձակումը: Սպան շտապել է նրանց օգնության, սակայն զոհվել է հակառակորդի գնդակից:
Մարտերի արդյունքում ադրբեջանական կողմի կորուստների մասին առայժմ տեղեկություններ չկան: Մեկ ադրբեջանցի դիվերսանտի դիակ հայկական կողմում է:

Այս նյութը դիտել են - 1478 անգամ