Araratnews.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության մայոր Արթուր Տեր-Պողոսյանը, ով հայտնի էր «Բիզոն» մականունով և մշտապես դրսևորել է իր ատելությունն ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ, արտագաղթել է ԱՄՆ:
«Բիզոնի» սրընթաց կարիերան ավարտվեց Ժառանգություն կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի դեմքին ոտքով հարվածելուց ու քիթը կոտրելուց հետո: Նրան ոստիկանության կադրերի ռեզերվ ուղարկեցին:
«Բիզոնը» ակտիվիստների հետ բախումներում հաճախ էր սիրում օգտագործել «էս մեր երկիրնա արա» արտահայտությունը: Երևի վերջապես հասկացավ, որ սա իր երկիրը չէ, ու գնաց:
Այս նյութը դիտել են - 6044 անգամ