ՀՀ ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի քաղաքապետ փեսան՝ տարված է ինքնագովազդի մոլուցքով... 2017-01-19 22:33:00
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից չնայած անցել է բավական տևական ժամանակ , ու այլևս պատմության գիրկն անցած ընտրապայքարի ընթացքում թեկնածուների հնչեցրած խոստումները դեռևս մարդկանց ականջնե րին են, դատելով , սակայն, օրըստօրե վատացող սոցիալական վիճակից , հատկապես երկրի քաղաքներում ստեղծված ծանր սոցիալ - տնտեսական պայմաններից ու օրեցօր դատարկվող համայնքներում առկա անհույս դրությունից:
Արդեն իսկ կարելի է հաստատապես պնդել , որ ընտրված համայնքապետերը , քաղաքապետերն ու գյուղապետերը մատը մատին չեն տալիս ` իրագործելու ընտրություններին հնչեցրած այն խոստումների գոնե կեսը , որոնք հնչեցվել են անցած քարոզարշավի ընթացքում :
Բայց, եթե շատերը գոնե ամեն կերպ աշխատում են շատ աչքի չընկնել ու մի փոքր մոռացության մատնվելով ` ականջները դինջ կեղեքել մարզաբնակներին , նրանցից ոմանք , ինչպես ասենք նույն Դավիթ Համբարձումյանը ` Թույների Մհերի որդին ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան , կարծես շարունակում է մնալ նախընտրական գործընթացների ազդեցության տակ ` ամեն կերպ ջանալով սեփական անձի PR- ն անել` դրա համար հարմար որևիցե առիթ բաց չթողնելով:
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ԶԼՄ - ներին սեփական մասնակցությամբ հարցազրույցներ է պատվիրում , փորձում տպավորություն ստեղծել , թե ասենք ի տարբերություն շատերի , որոնք համայքների բնակիչների ու նրանց հուզող խնդիրների մասին հիշում են բացառապես ընտրությունից ընտրություն, ինքը դա անում է ամեն օր , ամեն ժամ ու ամեն վայրկյան ` հանուն մասիսիցիների՝ չխնայելով ոչինչ, նույնիսկ սեփական « պադավատը »:
Հիշեցնենք , որ իր բարեկամական կապերի շնորհիվ Մասիսի քաղաքապետ դարձած Համբարձումյանն ընտրվելիս բավական մեծ խոստումներ էր շռայլել մասիսցիներին ու հավաստիացրել , որ քաղաքապետ դառնալու դեպքում անելու է ամեն բան քաղաքի զարգացումը բոլոր ոլորտներում ամբողջական դարձնելու համար: Բարեկարգելու է քաղաքը , առանձնահատուկ կերպով զբաղվելու է քաղաքի լուսավորության ապահովման խնդիրներով , ճանապարհների , մայթերի հիմնանորոգմամբ , խաղահրապարակների համալրմամբ , շենքերի բակերում տաղավարների կառուցմամբ , մշակութային և սպորտային կյանքի ակտիվացմամբ , մանկապարտեզներին , ինչպես նաև դպրոցներին առնչվող խնդիրների լուծմամբ :
Մի խոսքով ` խոստումներ էր տվել Մասիսը դարձնելու Կովկասի Փարիզը :
Իսկ իրական պատկերացում կազմելու համար , թե ինչպես է ապրում այսօր Մասիսը, կամ՝ որքանով են ի կատար ածվել ազդեցկ կապերով հայտնի Թույների Մհերի որդու խոստումները , բավական է ընդամենը խոսքի բռնվել շարքային մասիսցիների հետ ` հավաստիանալու այն բանում , որ քաղաքում սոցիալական վիճակը ոչ միայն դույզն ինչ չի լավացել , այլև է՛լ ավելի է վատացել:
Արտագաղթն , աղքատությունն ու շատ հարցերում բարձիթողի վիճակը հիմք են տալիս ենթադրելու , որ Մասիսում երբեք չապրած ներկա քաղաքապետը ոչ միայն իրական պատկերացում չի ունեցել քաղաքաբնակների հոգսերի մասին , երբ մեծ աղմուկ - աղաղակով ու առանց մրցակցի իշխանությունների կողմից քաղաքապետ էր կարգվում , այլև նրա ֆանտազիան՝ ասենք մի քանի բակ բարեկարգելուց կամ ձնամաքրման աշխատանքներ կատարելուց այն կողմ չի անցնում :
Ճիշտ է ` իր հարցազրույցներում Համբարձումյանը քաղաքում ստեղծված իրավիճակն ավելի շատ նկարագրում է վարդագույն երանգներով ` լրագրողներին հավաստիացնելով , որ անում է իրենից կախված ամեն բան ` նախընտրական խոստումներն իրականություն դարձնելու համար:
Ակնհայտ է , սակայն , որ մինչև հիմա որևիցե լուրջ տեղաշարժ հատկապես քաղաքի սոցիալ - տնտեսական կյանքում տեղի չի ունեցել :
Կարծել , թե այս տխուր պատկերի պատճառը բացառապես երկրում ծանր տնտեսական պայմանների առկայությունն է , իհարկե , սխալ կլիներ , քանի որ ցանկության դեպքում , անկասկած , համապատասխանները կարողանում են գումարներ գտնել ու ասենք իրենց նախընտրական քարոզարշավը հավուր պատշաճի անցկացնելու համար միլիոններ թափել: Բայց, երբ գալիս է այդ միլիոնները ժողովրդին ծառայեցնելու ժամանակը , չգիտես ինչու նրանք անմիջապես մտաբերում են փող չլինելու հանգամանքն ու ամեն բան թողնում ժամանակին ` այսպես տարիներ շարունակ կեղծ խոստումներով կերակրելով ազգաբնակչությանը:
Սա, ցավոք , համահայաստանյան տենդենց է ` անկախ աշխարհագրությունից ու տեղանքից :
Գայանե Մանուկյան
շարունակելի...
Այս նյութը դիտել են - 6648 անգամ