ՀՀԿ շարքերը շարունակվում են նոսրանալ: Վանաձորի պետական համալսարանի նախկին պրոռեկտորն է, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը նույնպես ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել:
Պրոֆեսոր Վանո Եղիազարյանը անդրադառնալով ՀՀԿ-ից դուրս գալու դրդապատճառներին իր ֆեյսբուքյան էջում գրևել է.«Ես` Վանո Եղիազարյանս, հրապարակայնորեն հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս ՀՀԿ-ից, այսուհետ իմ կուսակցությունը գրականությունն է, ազատ ու անկախ հայ մարդու և մտավորականի կոչումը, որի համազգային կուսակցապետը տիեզերական վարդապետ Գրիգոր Նարեկացին է, մարզայինը` ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, ովքեր երբեք չեն դավել իրենց կուսակից ընկերներին` հայ գրողին ու գիտնականին:
Անպատվաբեր է մնալ մի կուսակցության շարքերում, որի հիմքում ազգային գաղափարաբանությունն է, սակայն իրականում ազգը պառակտող ու խառնակիչ գործունեություն է իրականացնում` հարազատին հանելով հարազատի, բարեկամին` բարեկամի, հային` հայի դեմ»:
Այս նյութը դիտել են - 1616 անգամ